Կառավարության նիստի օրակարգում ներառված են մի շարք հարցեր, որոնց հիմնական մասը չզեկուցվող է։ Զեկուցվող 2 հարցերից մեկը վերաբերում է «Պետական սահմանի մասին օրենքում» լրացում կատարելուն։ Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է, համավարակով պայմանվորված, փոփոխություններ կատարել տեսչական մարմինների գործունեությունում։ Օրակարգային որոշումներից մեկն էլ վերաբերվում է գունավոր մետաղների արտահանման ժամանակավոր արգելին, նշվում է, որ մետաղյա ջարդոններն ու թափոնները ռազմավարական նշանակություն և անհրաժեշտություն ունեն ՀՀ-ի համար։
Կառավարության նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը