Ադրբեջանը հիմա դիվանագիտորեն գրագետ է վարվում, սիմվոլիկան է փոխում, որովհետև, եթե նախկինում ինքը կանգնեցնում էր զինված ադրբեջանցիներ Գորիս-Կապան ճանապարհահատվածում, որը որ ագրեսիվ սիմվոլիկա էր, հիմա անցել է փափուկ ուժի։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
«Հիմա բերում է զինված զինվորների փոխարեն կանգնեցնում է բենզալցակայան և սուպերմարկետ, որը սիվոլիկ առումով վտանգավոր չէ, չի ահաբեկում անձին, և արդյունքում բենզինը վաճառվում է էժան․․․ ապրանքները իրենց սուպերմարկետում վաճառում են էժան և այդպես սկսելու են հարաբերվել․․․»,-ասաց Հայրապետյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը