14 01 2022

Սպասվում է ձյուն

Սպասվում է ձյուն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը ճանապարհներին սպասվում է մերկասառույց.
վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն։

Հանրապետության տարածքում`

Հունվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը, 15-ի երեկոյան ժամերին, 16-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Հունվարի 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 14-17-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-ին թաց ձյան և ձնախառն անձրևի, 14-ի գիշերը և առավոտյան ձյան տեսքով, ճանապարհներին սպասվում է մերկասառույց: Հունվարի 14-ի ցերեկը, 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ