Վարչապետի որոշմամբ Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ:
Գրիգոր Մինասյանը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հարազատ եղբայրն է։
Նա իրավաբանական գիտությունների թեկնածու է և Հայաստանի փաստաբանների պալատի անդամ։ Գրիգոր Մինասյանը «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր է և ղեկավար։