«Children of Armenia Found» Սմարթ կենտրոնը գրում է.
«Մեր Ռուդիկը՝ կենսուրախ, հումորով, չափազանց աշխատասեր, ընկերասեր, ձգտումներով ու նպատակներով լի․․․ Անասելի ցավալի է մեզ համար ՍՄԱՐԹ կենտրոնի առաջին շրջանավարտ Ռուդիկ Ղարիբյանի կորուստը։ Մոտ մեկ տարի է՝ Ռուդիկը ծառայում էր ՀՀ ԶՈՒ-ում ու այդ առաքելությանը վերաբերվում մեծ պատասխանատվությամբ ու գիտակցումով։ Ցավոք, երեկ՝ հունվարի 11-ին, նույն պատասխանատվությամբ ընկավ մարտի դաշտում։
Նա վառ օրինակ էր, թե ինչպիսին պետք է լինի ՍՄԱՐԹ (խելացի) քաղաքացին ու կշարունակի այդպիսին մնալ մեր, իր ընկերների և ՍՄԱՐԹ-ի գալիք սերունդների համար։ Իսկ մենք կշարունակենք աշխատել հանուն այն խաղաղության, որը նման անսիրտ սխալներ թույլ չի տալիս․․․»:
Աշխատասեր ու համառ Ռուդիկը երազում էր մի օր հյուրանոցների իր սեփական ցանցն ունենալ։ Դրանք կլինեին Հայաստանում, Ֆրանսիայում և Գերմանիայում։
Ֆրանսիայում Ռուդիկի սիրտը գրավել էր Էյֆելյան աշտարակը, իսկ Գերմանիայում՝ զարգացած տնտեսությունն ու արդյունաբերությունը։
Դե իսկ Հայաստանն իրենն էր։
Ծառայությունն ավարտելուց հետո Ռուդիկը պիտի սովորեր Վանաձորի պետական համալսարանի Կառավարում բաժնի առաջին կուրսում։
«Շարունակելու եմ ինքնակրթվել ու զարգանալ»,- ասում էր նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը