Մեզ աշխատանիքց հանել են առանց հիմնավորման, գոնե թող զգուշացնեին, ասեին, որ թերացել եմ, դրա համար են հանում, ես կհասկանայի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Նորք մասնաճյուղի աշխատակիցներից մեկը: Նշենք, որ առավոտից բողոքի ակցիա է տեղի ունենում կենտրոնի դիմաց: Բանն այն է, որ դեկտեմբերի 30-ին այս հիվանդանոցի 80 աշխատակիցների տեղեկացրել են, որ հունվարի 15-ից ազատվելու են աշխատանքից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը