«Տավուշի թեմը» ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի Ճրագալույցի քարոզից հատված։
«Սուրբ ծննդյան Ճրագալույցի քարոզ
«Խավարի եւ մահվան ստվերների մեջ ընթացող ժողովուրդ, որ ձգտում է լույսին:
Սուրբ Ծննդյանը ամեն մարդու ձգտումի պատգամն է խաղաղության պատգամը, բայց այն չի կարող լինել լղոզված, առանց զոհաբերության, չի կարող լինել վերջում հաղթանակ չունեցող խաղաղության պատգամ։ Հիսուս մեզ այդ խաղաղությունը բերել է սրով, խաչով եւ տառապանքով։
Ընդունենք կամ չընդունենք, մենք այսօր ապրում ենք խավարի տիրույթում, մահվան ստվերում ենք ապրում, մի ժողովուրդ ընթանում է կարծես անգլուխ՝ անորոշ ճանապարհներով՝ փորձելով ինքն իր համար ճանապարհներ գտնել։
Մեր հողը եւ մեր հոգին իրարից չեն տարբերվում։ Սա կհասկանանք այն ժամանակ, երբ իմանանք, որ աշխարհում ամենաքաղցր, ամենամեծ, ամենաթանկ, ամենաարժեքավոր երեւույթը մեզ վստահված դրախտ-հայրենիքն է, որ կոչվում է Հայաստան աշխարհ՝ իր Արցախով ու իր ամբողջությամբ։ Հրաժարվողը ուրացող է»։
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
Առաջնորդ Տավուշի թեմի»,- ասել է Տավուշի թեմի առաջնորդը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը