Hraparak.am-ը հրապարակել է ՖԲ օգտատերերի արձագանքը՝ Ղազախստան զորք ուղարկելու՝ Փաշինյանի երեկվա որոշման վերաբերյալ․կայքը գրում է․
Երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով»:
Այս գրառումից վայրկյաններ անց սոցիալական ցանցերում բազմաթիվ գրառումներ հայտնվեցին, որտեղ Նիկոլ Փաշինյանին հիշեցնում էին Ղազախստանի դիրքորոշումը 44 օրյա պատերազմի ժամանակ, հեգնում և անգամ ծաղրում, ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:
Ուզում եմ տեսնեմ էն ծնողների դեմքը, որոնք տղա չունեն Արցախը պաշտպանելու համար, բայց պատրաստ են իրենց զավակներին ուղարկել Ղազախստան։
Ղազախներ ջան, մի քիչ էլ համբերեք, էսա գալիս ա ձեր երկրի 80 տոկոսը հանձնի Ադրբեջանին...
Իսկ կլինի՞, որ Նիկոլի ուղարկելիք զորքը բաղկացած լինի միայն ՔՊ-ից, ինքն էլ դեմից ձիով գնա։
#ինչպեսազատվելփորձանքից
Նիկոլը դարձավ Ռուսաստանի ֆելդմարշալ. ռուսական զորքը մտցրեց Հայաստան, Ադրբեջան, հիմա էլ՝ Ղազախստան
Այդ որոշումը ա՛յն աստիճան աբսուրդ է, ա՛յն աստիճան խնդալու է, ա՛յն աստիճան պարադոքսալ է, որ ուղղակի խոսքեր չունեմ…
Ասում ա` Սասուն սպարապետն իր երկրապահներով, Իկարուսներով Հրազդանի հրապարակից շարժվեցին դեպի Ղազախստան:
Ընդեղ սաղ թիկունք ա ու լիքը ոչխար կա, որոնց խաշլամի կրակի մեջ կարա Բայրաքթար մտնի:
Նոր եմ վերադառնում Նուր-Սուլթանի մեր դիրքերից, տղաների դուխը տեղն է, իրավիճակը մեր զորքերի հսկողության տակ է:
«Իոաննես Դանիելյան»
Առաջարկում եմ Հայաստանից Ղազախստան ուղարկել Էրատո հատուկ ջոկատը ու Ստյոպիկ Սաֆարյանին: Դժվար օգուտ տան, բայց հույս կա, որ հետ չեն գա:
Սաղ իրար եք խառնել. հիմա Նուրսուլթանը մա՞րդ է, քաղա՞ք է, արձա՞ն է, թե՞ պատմական արժեք:
Հայաստանը զորք է ուղարկում Ղարա... չէ, չէ, Ղազախստան:
Եթե դեռ չեք հասկացել ինչ ա կատարվում...
Նիկոլը զորք ա ուղարկում Նուր-Սուլթան, որպեսզի ճնշի հեղափոխությունը...
Հայ զինվոր չուղարկես, այ անասուն, այնտեղ ապրող հայերի քթից կբերեն։ Ազգամիջյան բախում ես հրահրում։
Ղազախներ փախեք, փրկվեք Էրատոն գալիս ա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը