Տեղեկացնեմ, որ հունվարի 1-ից սրճարաններ և այլ ժամանցի վայրեր այսպես կոչված QR-ով այցելելու պարտավորությունը զուտ նախարար տիկնոջ ամանորյա մաղթանք է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
«Այսօրվա դրությամբ չկա նման պարտականություն սահմանող որևէ իրավական ակտ, հետևաբար նման պահանջ ձեզ ոչ ոք չի կարող առաջադրել»,- նշել է իրավաբանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը