Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 30-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություն կատարել ՀՀ քաղաքացիներին տրամադրվող ոչ կենսաչափական, հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետներում:
Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը նշեց, որ մասնավորապես նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին անձնագիրը կտրամադրվի 2 տարի վվերականության ժամկետով:
Նույնականացման քարտ ունեցող կամ նման քարտ ստանալու համար դիմած քաղաքացիներին անձնագիրը կտրամադրվի 10 տարի վավերականության ժամկետով:
Ֆիդանյանի խոսքով, այս որոշման նպատակն է խթանել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը, ինչպես նաեւ հին նմուշի անձնագրերը շրջանառությունից հնարավորինս կարճ ժամանակատավածումդ ուրս բերելը. «Արդեն իսկ մեկնարկել են կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղթերի նոր, առավել ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով համակարգի ներդրման նախապատրաստական աշխատանքները, որի արդյունքում կունենանք քաղաքացիներին բարձր մակարդակի ծառայություններ մատուցելու հնարավորություններով համակարգ»,-ընդգծեց Ֆիդանյանը:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանն այսօր տեխնոլոգիապես հետ մնացած երկիր է. «Այսօր այն անձնագրերը, որոնք մեր քաղաքացիներն օգտագործում են, դրանք ժամանակակից աշխարհում վաղուց չեն օգտագործում:
Այստեղ մի քանի շերտեր կան՝ սկսած քաղաքականից: Մենք երկար ժամանակ խոսում ենք, որ այնպիսի համակարգ ունենք, որ ի բնե ընտրությունների կեղծման մեխանիզմ գոյություն չունենա, եթե անգամ իշխանությունը շատ ուզենա կեղծել ընտրությունները: Դրա համար ընտրություններին մեկ միասնական փաստաթուղթ ունենալն է՝ նույնականացման քարտը, որով քվեարկությունն արձանագրվում է եւ օնլայն ամբողջ հանրապետությունում ցանցն իրար միացած է: Այսօր 4 փաստաթուղթ ունենք, որով կարելի է քվեարկել՝ անձնագիր, կենսաչափական անձնագիր, ID քարտ, բերված տեղեկանք եւ այլն:
Երկրորդ, առանց այս նորամուծություն հնարավոր չէ երկրում իրականացնել թվայնացում,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը