30 12 2021

Գելլափի նոր հարցումը Հայաստանում ուշագրավ պատկեր է տվել

Գելլափի նոր հարցումը Հայաստանում ուշագրավ պատկեր է տվել

2021 թվականի նոյեմբերի 16-27-ը «GALLUP International Association»-ի Հայաստանյան ներկայացուցչությունը ՀՀ  քաղաքացիների շրջանում  հարցումներ է արել, որոնց համաձայն  քաղաքացիների գերակշիռ մասը՝ 36․6%-ը Ռուսաստանը համարել է այն երկիրը, որից Հայաստանը կկարողանա ստանալ ռազմական օգնություն։ Հարցվածների 16․4%-ը նշել է Ֆրանսիան, 8․9%-ը՝ Իրանը, 8․0%-ը՝  ԱՄՆ, 1․4%-ը` ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, և միայն 0․8%-ը՝ ՀԱՊԿ։ 

Հարցին, թե՝  ներկայիս իշխանությունը դեպի որ երկիր կամ երկրներ է  ուղղում Հայաստանի ինտեգրման վեկտորը  հարցվածների մեծ մասը՝ 32․1%-ը  նշել է Ռուսաստանը, 14․3%-ը համարել է՝  ԱՄՆ-ն  և ընդամենը՝  9․3%-ը՝ Եվրոպական միությունը։

Քաղաքացիների հիմնական մասը՝  82․8%-ը  բացասաբար է գնահատել՝   Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ավտոճանապարհներին ադրբեջանական մաքսակետերի տեղակայումը, զարմանալիորեն  դրական  կարծիքներ ունեցողներ էլ են եղել` 3․0%:

ԼՂՀ հիմնահարցի լուծումը. հարցվածների գերակշիռ մասը՝ 43․3%-ը, համարել է անկախ ԼՂՀ-ն՝  Շուշիի և Հադրութի հետ միասին։ 12․5%-ը  նախապատվությունը տվել է  Ռուսաստանի հետ միավորմանը՝  առանց Շուշիի և Հադրութի, իսկ Հայաստանի հետ միավորմանը՝ առանց Շուշիի և Հադրութի 9․4%-ն է համակարծիք եղել։  Ի դեպ, հարցվածերի 7․3 %-ն է միայն  կողմ եղել  Հայստանի հետ միավորմանը՝  Շուշիի և Հադրութի հետ միասին։

Քաղաքացիներին հարց է ուղղվել նաև Առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետության մասին, ըստ որի` մեծ մասը՝  33․5%-ը  ավելի շուտ դրական է գնահատել,  լիովին դրական՝ 9․8%-ը,  ընդհանրապես բացասաբար է գնահատել  քաղաքացիների 31․5%-ը, ավելի շուտ բացասական՝ 15․3%-ը,  10․0%-ը դժվարացել է պատասխանել ։

Ինչ վերաբերում է պատվաստվելու մասին հարցին, հարցվածների հիմնական մասը՝  40․0%-ը, նշել է, որ պատվաստվել է, քաղաքացիների  38․2%-ն ասել է, որ չեն պատվաստվել ու չեն պատրասվում պատվաստվել, 20․0%-ը նշել է, որ դեռ չեն պատվաստվել և առաջիկայում պլանավում են պատվաստվել, 1․9%-ը հրաժարվել է պատասխանել։ 

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ