27 12 2021

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մոտեցումները գրեթե 95-96 տոկոսանոց համընկնում են․ Աշոտյան



« Հետևում էի  երկրորդ նախագահի ասուլիսին․ բոլոր այն բզբզոցները, մանիպուլյացիաները, որ իբր  երկրորդ ու երրորդ նախագահների միջև կա  քաղաքական տարաձայնություններ , անհիմն են և ես կրկնեմ ևս մեկ անգամ արձանագրեցի՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից տրվող գնահատականների վերաբերյալ մենք ունենք գրեթե 95-96 տոկոսանոց համընկնում։ Սա բարձր ցուցանիշ է, վկայում է որ քաղաքական  ընդդիմադիր  դաշտում  կա ներուժ, որը հնարավոր է պոտենցել։  Երկրորդ՝ արձանագրեցի Ռոբերտ Քոչարյանի այն պնդումը, որ եթե լինեն  քաղաքական ուժեր, դերակատարներ, որոնք իրենից կամ իրենցից լավ կարող են իշխանափոխություն կազմակերպել, պատրաստ է աջակցել, սա նույնպես կարևրոր էր ։ Կարևոր է, որպեսզի մենք դուրս գանք անձերի քաղաքականությունից և վերադառնանք սուվերենության վերականգնման քաղաքականություն»,-այսմասին ասաց ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը՝ հրավիրված ասուլիսի ժամանակ։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ