«Հայրենիք» խմբակցության անդամ Վահե Դոխոյանը, անդրադառնալով Վանաձոր համայնքի ավագանու նիստի չկայանալու և համայնքի ղեկավար չընտրվելու այսօրվա իրողությանը նշեց․
«Սա ոչ միայն իմ կարծիքն է, նաև վանաձորցիրների ճնշող մեծամասնության կարծիքն է, որ վարչապետի աթոռին նստած անձը, իր վարչախմբի հետ միասին, փորձում է գողանալ վանաձորցու քվեն և այդ ուժին սպասարկում է նրանց կամակատար «Լուսավոր Հայաստան»-ը՝ օգնելով քվեն գողանալու գործում։ Իշխանությունն ուզում է իր սրտի թեկնածուին դարձնել քաղաքապետ․ անհրաժեշության դեպքում կդիմենք նաև ռադիկալ քայլերի «,-լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» խմբակցության անդամ Վահե Դոխոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը