Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց 200 զույգ կոշիկ ՊՆ-ից վերցնել ու տալ ԱԱԾ-ին։ Որոշման նախագծում, որպես հիմնավորում, նշված է, որ 2021 թվականի նոյեմբերի 10-ի N 5/2691 գրությամբ Պաշտպանության նախարարին է դիմել Ազգային անվտանգության ծառայության տնօրենը՝ խնդրելով Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կարիքների համար հատկացնել 200 զույգ ճտքավոր կոշիկ:
Նաև նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը՝ 2021 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը