23 12 2021

Դիմակավորված կողոպուտ՝ «Գրանդ Քենդիում»․ shamshyan.com

Դիմակավորված կողոպուտ՝ «Գրանդ Քենդիում»․ shamshyan.com

Երեկ, դեկտեմբերի 22-ին, կողոպուտ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրանտ Վարդանյան փողոցում «Գրանդ Քենդի» գործարանից խոշոր չափի գումար են հափշտակել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։00-22։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք դեմքները բժշկական դիմակով փակած մտել են գործարանի գանձապահի աշխատասենյակ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, ապա դիմել փախուստի։

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործություն կատարած անձանց ինքննությոնը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Շամշյանի տեղեկություններով՝ հաշվապահությունից հափշտակվել է մոտ 15 միլիոն դրամ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ