Այսօր առավոտյան Yerkir.am-ի խմբագրակազմը հայտնաբերել է, որ լրատվամիջոցի յութուբյան ալիքից ջնջվել կամ փակվել է 859 տեսանյութ: Մասնագետները պարզել են, որ հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքից գիշերը՝ ժամը 3:00-ի սահմաններում․ երբ դադարել է լրատվամիջոցի աշխատանքը, հաքերների թիմը, կոտրելով ծածկագրերը, ներթափանցել է յութուբյան էջ և մինչև լուսադեմ հեռացրել կամ փակել տեսանյութերը:
Հաշվի առնելով, որ նախորդ օրերին Yerkir.am-ը հրապարակել էր Փաշինյանին և թուրքերին քննադատող սուր հարցազրույցներ, խմբագրակազմը ենթադրում է, որ նշյալ հարձակումը կապված է եղել այդ հրապարակումների հետ և իրագործվել է ամենաբարձր հրահանգով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը