21 12 2021

Ինչո՞ւ Մարությանը չի դիմում երևանցիներին. ավագանու նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով



«Փաստացի քվորում չունենք, ուստի նիստը հայտարարում եմ չկայացած և փակված»,- 2021 թվականի ամփոփիչ նիստի սկզբում հայտարարեց քաղաքապետ  Հայկ Մարությանը։

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ նշեց, որ հասկանալով իրավիճակը և մոտավորապես իմանալով թվակազմը՝ ովքեր չեն միացել ստորագրահավաքին, իր համար տարակուսելի է, որ չմիացած մարդիկ նիստին ներկա չեն։

«Որքան էլ սկզբունքները տարբեր են, քաղաքականությունը սկզբունքների պաշտպանության արվեստ է, դրա համար ջանք գործադրելու տեղ է, և մարդիկ, ովքեր չեն միացել և պաշտպանել են ձեզ, կարծում եմ՝ այստեղ պետք է լինեին»։

Մարությանը շնորհակալություն հայտնեց, նշելով՝ գուցե զբաղցված են՝ աշխատանքի են։

Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ դիմելով Մարությանին, հարցրեց՝ ինչո՞ւ չի դիմում երևանցիներին, որոնք իրեն ընտրել են որպես քաղաքապետ։ Մարությանը նշեց, որ հարցը նիստի օրակարգում չէ, նիստի ժամանակ բոլոր հարցերին կանդրադառնա։

Մանրամասն՝ տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ