21 12 2021

Սատանայական պարահանդես․ աներձագի ու Աշոտ Փաշինյանի հերթական դիսկոն․ 7or.am



7or.am-ը գրում է․ Նիկոլենք Հայաստանի ու Արցախի գլխին աղետ ու մահ բերեցին։ Նրանք Եռաբլուրը լցրեցին երիտասարդ տղերքով, բայց քեֆներին քեֆ չի հասնի։

ԱԺ խոսնակ նշանակված Ալեն Սիմոնյանը հանդիպում է անհետ կորածների, գերիների հարազատներին, կոկորդիլոսի արցունքներ թափում, թե բա գիշերները չենք քնում, մենակ գերիների մասին ենք մտածում, բայց դրա հաջորդ օրը Նիկոլի աներձագի ու չկայացած դիջեյ Էդոյի հետ թռնում է Միկոնոս՝ ծովափնյա դիսկոտեկում տժժալու։

Սրանք չեն հասկացել, թե ինչ ողբերգության պատճառ են դարձել։ Այլապես այդպես չէին տժժա։ Կամ էլ հասկացել են, բայց հեչ վեջներին չի, քանզի այլ գծի մեջ են։

Նոր Հայաստան, նոր տժժիկներ

Նիկոլի աներձագ Հրաչի հերթական դիսկոտեկային տժժիկն արձանագրվել է օրերս։ Աներձագը, Նիկոլ Փաշինյանի որդի Աշոտը, ՔՊ–ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, մահաբեր նախկին նախարար Արսեն Թորոսյանը օրերս տժժացել են դիսկոտեկում (մեր ձեռքի տակ հայտնված տեսանյութում երևում է Սիսակ Գաբրիելյանը, բայց ականատեսները պնդում են, որ այնտեղ են եղել նաև աներձագ Հրաչը, Արսեն Թորոսյանը, Աշոտիկը, «Զիգզագի» Էդոն)։ Էս չտեսներն ինքնամոռաց տրջիկ են տվել՝ ըստ ականատեսների լինելով հարբած ու թմրանյութի ազդեցության տակ։

Հարցն այն չէ, որ Հայաստանում դիսկոտեկներ չպետք է լինեն ու մարդիկ չպետք է գնան դիսկոտեկ։ Կյանքն, անշուշտ, շարունակվում է։ Բայց երբ ամեն օր տրվելիք զոհերի, տուն չբերած գերիների ֆոնին դիսկոտեկում տժժում են Նիկոլի ընտանիքի անդամները և նրա կուսակիցները, դա արդեն խոսում է սրանց հոգեվիճակի մասին։ Իրենց չի հետաքրքրում իրենց բերած աղետը։ Իրենք իրենց մոր փորն են ընկել՝ ձեռքները մտցրել են բյուջեի մեջ, փող են կուտակում ու տժժում դիսկոտեկներում։

Սրանք եթե ամոթ ու խիղճ ունենային, ապա պետք է գլուխները ծակը մտցնեին, այլ ոչ թե դիսկոտեկներում թրև գային։ Հազարավոր երիտասարդների գլուխ կերան, բայց հեչ պետքները չի՝ գնացել ջահելություն են վայելում։ Ով ով, բայց իրանք դրա բարոյական ու քաղաքական իրավունքը չունեն։ Իրենք հազարավոր ջահելների զրկեցին դիսկոտեկ գնալու, կյանքը վայելելու հնարավորությունից, և պետք է հավերժ նզովյալ լինեն։ Իրենք տոպրակների մեջ ամիսներով պահում են զոհվածներին՝ գետնին գցած, ու այդքանից հետո հանգւստ սրտով տժժում դիսկոտեկներում։

Ի դեպ, նախկին իշխանությունների հանդեպ հանրային դժգոհություն էին առաջացնում իշխանական ճոխ քեֆերը, որոնք յուրօրինակ ռիտուալի էին վերածվել։ Նիկոլը դա քննադատելով ու մերժելով էր նաև աչոկներ հավաքում։ Հիմա իրենց մոտ է ռիտուալի վերածվում ինքնամոռաց տժժալը, ընդ որում՝ Արցախի կորցրած պետականության ու հազարավոր զոհերի ֆոնին։

«Թավշյա» հեղափոխությունն անբարոյական եղանակով իր համար ճանապարհ բացեց դեպի իշխանություն, և հիմա այդ անբարոյականությունը նոր նշաձողեր է սահմանում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ