18 12 2021

Կցրտի

Կցրտի

Հայաստանի տարածքում դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ը, 22-ի գիշերը առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ։

ԱԻ նախարարության հաղորդմամբ, օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-23-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 18-ի երեկոյան ժամերին, 19-ին սպասվում են թույլ տեղումներ: Դեկտեմբերի 20-ի երեկոյան ժամերին, 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ