17 12 2021

Միպ ներկայցուցիչներն այցելել են Մամիկոն Ասլանյանին

Միպ ներկայցուցիչներն այցելել են Մամիկոն Ասլանյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ Վանաձորի նախկին քաղաքապետ, Վանաձորի ավագանու ընտրված անդամ Մամիկոն Ասլանյանի իրավունքների հարցով:

Տեղի կունենա առանձնազրույց Մ. Ասլանյանի հետ, կուսումնասիրվեն անհրաժեշտ փաստաթղթեր և նրա իրավունքների վիճակը:

Արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը երեկ կալանավորվել է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ