15 12 2021

Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Flyone Armenia» ավիաընկերության առաջին չվերթը չեղարկվել է

Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Flyone Armenia» ավիաընկերության առաջին չվերթը չեղարկվել է

FLYONE ARMENIA ընկերության Երևան-Մոսկվա առաջին չվերթը, որ նախատեսված էր այսօր առավոտյան ժամը 7։00-ին, չեղյալ է հայտարարվել։ Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։





Ընկերությունը պատճառների մասին պաշտոնական որևէ տեղեկատվություն դեռ չի տարածել։ Ընկերության գրասենյակից զանգերին պատասխանող չեղավ։ Առայժմ հայտնի չէ, առաջիկա բոլոր չվերթներին է նման ճակատագիր սպասվո՞ւմ, թե՞ խնդիրը լուծվել է։

Հիշեցնենք, որ օրեր շարունակ ընկերության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները գովազդում էին թռիչքների ցածր գները՝ «յուրաքանչյուրի համար մատչելի՝ սկսած 39 եվրոյից կամ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից»։

FLYONE ARMENIA-ի A320 օդանավը դեկտեմբերի 10-ին ժամանել էր Զվարթնոց օդանավակայան` կանոնավոր չվերթներ իրականացնելու նպատակով։  FLYONE ARMENIA-ն առաջարկում է  թռիչքներ դեպի Մոսկվա, Թեհրան, Լիոն, Թբիլիսի, Կրասնոդար, Ստամբուլ և Թել Ավիվ ուղղություններով։

Նշենք, որ «Flyone Armenia» ընկերությունը պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ