14 12 2021

Ռուբեն Մելիքյանը հրապարակել է Սամսոնյանին ձերբակալելու մասին ողջ պատմությունը

Ռուբեն Մելիքյանը հրապարակել է Սամսոնյանին ձերբակալելու մասին ողջ պատմությունը

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.

«1) Ինչ-որ մեկը Սամսոնյանի դեմ հաղորդում է տալիս հանցագործության մասին՝ «ծանր վիրավորանքի» հակաիրավական հանցակազմով։

2) Քննիչը երեկ զանգում է և ժամ է պայմանավորվում, որ Սամսոնյանը ներկայանա հարցաքննության։

3) Զանգից հետո Սամսոնյանն այդ մասին հրապարակավ հայտնում է ֆեյսբուքյան էջում (հետևաբար խուսափելու հավանականությունը 0-ական է)։

4) Այսօր ժամը 11:25-ի սահմաններում Սամսոնյանը տնից դուրս է գալիս, որ ուղևորվի քննչական։

5) Սամսոնյանին խայտառակ ու ցուցադրական ձևով, մի քանի տասնյակ ոստիկանով բռնում են՝ իբր քննիչին ներկայացնելու համար։ Այն քննիչին, որի մոտ նա հենց այդ պահին ուղևորվում էր։

Սա է ողջ պատմությունը։ Դեռ ոստիկանությունում ենք։ Խուզարկություն են անում (անհասկանալի է՝ ինչ են փնտրում), որ հանձնեն քննիչին»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ