11 12 2021

Երեկ վիրավորում ստացած 6 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

Երեկ վիրավորում ստացած 6 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

Երեկ` դեկտեմբերի 10-ին, վիրավորում ստացած եւ ծանր վիճակում գտնվող 6 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Նշենք, որ եւս 2 զինծառայող էր վիրավորում ստացել, սակայն նրանցից մեկը թեթեւ, մյուսը միջին ծանրության վիրավորում էր ստացել:

Ավելի վաղ հայնել էինք, որ դեկտեմբերի 10-ին ՀՀ արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002թ.)։

Եվս ութ զինծառայող վիրավոր է։ Վեց զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը, համապատասխանաբար, միջին և թեթև։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ