168.am-ի տեղեկություններով՝ օրեր առաջ կտրուկ վատացել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը. նա շտապ տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով, օրեր առաջ հիպերտոնիկ կրիզ դիագնոզով Գասպարյանը հոսպիտալացվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Վ. Գասպարյանի մոտ հետինսուլտային բարդություններ են, որոնց արդյունքում նույնիսկ գիտակցության կորուստ է արձանագրվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը