15 02 2021

Վանաձորում 10 մարդ հոսպիտալացվել է աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ

Վանաձորում 10 մարդ հոսպիտալացվել է աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ

Այսօր ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց հոսպիտալացվել են Վանաձորի  բնակիչներ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ փետրվարի 13-ին 14 հոգի մասնակցել է տարեդարձի խնջույքի, որի ժամանակ օգտագործել են տնային պայմաններում պատրաստված կրեմային հրուշակեղեն եւ եփած հավով ուտեստ:

Փետրվարի 15-ին՝ ժամը 20.30-ի դրությամբ, ընդհանուր թուլություն, փսխում, լուծ, մինչեւ 38 աստիճան ջերմության բարձրացում ախտանշաններով հոսպիտալացվել է խնջույքի մասնակից  10-ը հոգի, որից 5-ը՝ մինչեւ 18 տարեկան, 5-ը՝ 18-ից բարձր:

Հիվանդների վիճակը գնահատվել է միջին ծանրության: Խնջույքի մյուս մասնակիցները գանգատներ չունեն:

Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվել է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոն եւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոն:

Աշխատանքները շարունակվում են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ