10 12 2021

Արցախում իջեցնում են հայկական դրոշները

Արցախում իջեցնում են հայկական դրոշները

Politik.am-ը գրում է․

Մեզ հասած տեղեկություններով Արցախում հայ-ադրբեջանական շփման գծի ԱՀ ՊԲ մարտական դիրքերից իջեցվել են հայկական դրոշները (թե Արցախի Հանրապետության, թե Հայաստանի Հանրապետության)։ Տեղեկությունը ստուգելու համար arcakh24.info լրատվական կայքի թիմի անդամներն ուսումնասիրել են Շուշի քաղաքի հարակից հայկական մարտական դիրքերը, ինչի արդյունքում հաստատվել է, որ հայկական դրոշները բացակայում են նշված մարտական դիրքերից։

Որոշ տեղեկություններով նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած հանդիպումից հետո ադրբեջանական կողմը դրոշներն իջեցնելու պայման էր դրել` այլապես սպառնալով կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ