09 12 2021

Վարդենիսում ցուցարարները պայմանով բացել են փողոցը

Վարդենիսում ցուցարարները պայմանով բացել են փողոցը

Էս պահին ճանապարհը բացել ենք, այն պայմանով, որ եթե Արամ Հարությունյանին ազատ չարձակեն ակցիան կշարունակենք, պարզապես սահմանային միջադեպեր ունենք և ունենք վիրավորներ, որպեսզի որևէ միջամտություն չլինի՝ բացեցինք։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Վարդենիսում բողոքի ակցիայի մասնակիցներից Դավիթ Շահնազարյանը։

Հարցին, թե արդյո՞ք պետական կառույցներից որևէ պատասխան ստացել են, ցուցարարը պատասխանեց․ «Պաշտոնական որևէ արձագանք, որևէ հայտարարություն այս պահի դրությամբ չկա, միայն գիտենք, որ  դատարանը հեռացելա  խորհրդակցական սենյակ, վաղը ժամը 17։00-ին կհրապարակի որոշումը»։

Ցուցարարի խոսքով՝ վաղը ակցիան նորից շարունակելու են․ «Մինչև ժամը 17։00-ն կշարունակենք ակցիան, հավանաբար նորից ճանապարհ կփակենք»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ իշխանությունները, չհաշտվելով Վարդենիսում պարտության հետ, վարչական, դատական, ուժային մեթոդների կիրառմամբ, փորձում են նվաճել Վարդենիսի ավագանին: Այդ նպատակով նրանք ձերբակալել են «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ