«7-րդ գումարման խորհրդարանն իր վերջին շնչում օրենք ընդունեց՝ ծանր վիրավորանքի քրեականացնելու վերաբերյալ, որն այժմ գործում է: Ակնհայտ է, որ այդ օրենքն ունի լուջ խնդիրներ՝ Սահմանադրության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության կոնվենցիայի հետ։ Վիրավորանքի քրեականացումը որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդել, այն իրականում ունեցել է մեկ նպատակ՝ քրեաիրավական միջոցների և ընթացակարգերի գործադրմամբ, սպառնալիքով սահամանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը, հատկապես՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում, մինչդեռ ՄԻԵԴ-ը բազմիցս նշել է, որ խոսքը ազատությունը կարող է լինել ոչ միայն ընդունելի խոսքը, այլ նաև այն արտահայտությունները, որոնք կարող են ցնցող և վիրավորական համարվել որոշ մարդկանց կողմից»,-այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ ԱԺ-ում ունեցած ելույթի ժամանակ։
Աղվան Վարդանյանի խոսքով օրենքի շրջանակում արդեն իսկ 106 քրեական գործեր են հարուցվել, որոնցից վարույթ է ընդունվել 18-ը.
«Սա իրականում օրենք է մեկ մարդու, մեկ անձի դեմ՝ քննադատությունը սահմանափակելու, քրեական գործեր հարուցելու վերաբերյալ»,-ասաց Աղվան Վարդանյանը։
Պատգամավորն իր խոսքում նաև ընդգծեց․
«Օրենքն իր նպատակին չի ծառայելու, հայհոյանքը պետք է ոչ թե սպառնալիքով փորձենք դադարեցնել, այլ պետք է փորձենք օրինակ ծառայել, ինչպես երկրի բարձրաստիճան պաշտոնյաններն են պահում իրենց, այնպես էլ հասարակությունն է իրեն պահելու»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը