08 12 2021

Փորձում են օրակարգից շեղել գերիների թեման, բայց դա իրենց չի հաջողվելու․ Արծվիկ Մինասյան



«Փորձում են օրակարգից շեղել գերիների թեման, բայց դա իրենց չի հաջողվելու»,-այս մասին լրագրողների հետ զրույցում  նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Պատահական չէ, որ գերիների ու անհետ կորածների հարազատները վրդովվել են ու պահանջներ են առաջադրել։ Առաջարկել ենք  հրավիրել  արտահերթ լսումներ՝ պատգամավորների, հարազատների մասնակցությամբ  ու կառավարության ներկայացուցիչների ներգրավմամբ ։ Էլինար Վարդանյանը զրուցել  է գերիների և անհետ կորածների հարազատների հետ,  նրանք պահանջներ են առաջադրել, ընդ որում  ասելով, որ եթե  խորհրդարանական  մեծամասնությունը  չգնա՝  իրենց մասնակցությամբ  քննարկում կազմակերպելու առաջարկին, նրանք ծայրահեղ   քայլեր են իրականացնելու, այդ թվում՝  ճանապարհներ  փակելու գործողություններ իրականացնելով»,-այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝  լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով, ի վերջո, պետք է պատասխան տրվի, թե  ի՞նչ քայլեր են արվում՝ մեր հայրենկիցների վերադարձն իրականացնելու համար։

«Իշխանությունների արձագանքը եթե չլինի նշանակում է հերթական անգամ կարող ենք արձանագրել, որ  այս իշխանությունը կապ չունի՝  մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների հետ»,-նշեց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ