«Իշխանությունը խուսափում է հրապարակային դարձել, այն ինչ տեղի է ունենում ժողովրդի թիկունքում և այն, ինչը՝ ժողովրդին հաշվետու լինելու, խոստման և հակառակը՝ «ինչ ուզում այն էլ բանակցում ենք», պատերազմը կանգնեցնելուց հետո զորքի բանավոր ետքաշում, ռազմավարական բարձրունքների հանձնման շարունակական տրամաբանության մեջ է։ Պարտությունից հետո հաղթանակած կողմը պարտված կողմի թե՛ անձերի, թե՛ իշխանության վրա ճնշումները սաստկացում է։ Պահանջում ենք գնահատական՝ թուրք-ադրբեջանական ագրեսիային, պահանջում՝ բոլոր պայմանավորվածությունները կատարել Հայաստանում գործող օրենսդրական ընթացակարգերի համաձայն, սահմանազատման և սահմանագծման հարցում չկատարել քայլեր, որոնք կվնասեն Արցախին, բանակը արագ վերականգնել, սահամանները ամրապնդել, բարելավել ռազմական գործընկերների հետ մեր հարաբերությւոնները»,-ԱԺ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Մանրամասն՝ տեսանյութւոմ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը