05 12 2021

Արգավանդում ընտրությունները թեժ են անցնում. Yerevan.Today-ի արձանագրումները



Yerevan.Today-ի նկարահանող խումբը Արգավանդի 11/18 ընտրատեղամասում անսովոր անցուդարձ է նկատել: Գյուղապետը, ենթադրաբար մարդկանց ուղղորդում էր դեպի տարածքում կայանված մեքենաներից մեկը: Մարդիկ մոտենում էին մեքենային, որից հետո նոր մտնում ընտրության: Երբ այդ մարդիկ նկատել են տեսախցիկը, անմիջապես լքել են տարածքը՝ հրաժարվելով որևէ բացատրություն տալ:

Այնուհետև Yerevan.Today-ի նկարահոնղ խումբը մտել է ընտրատեղամաս և արձանագրել, որ հանձնաժողովի նախագահը երկար ժամանակով դուրս է եկել ընտրատեղամասից՝ առանց արձանագրելու։ Լրագրողի հարցին, թե ինչու չի արձանագրվել հանձնաժողովի նախագահի բացակայությունը, քարտուղարն այդպես էլ հստակ պատասխան չտվեց և սկսեց նյարդայնանալ պնդումներից, որ օրենքի խախտում է թույլ տվել։ Քիչ անց հայտնվել է հանձնաժողովի նախագահը, որն այդպես էլ չի կարողացել հանգստացնել հանձնաժողովի քարտուղարին և հստակ բացատրություն տալ, թե ինչով էր պայմանավորված իր բացակայությունը, որը չի արձանագրվել գրանցամատյանում։

Նշենք, որ հանձնաժողովի քարտուղարը ոչ միայն բացատրություններ չի տվել խախտման վերաբերյալ, այլ նաև փորձել է ընտրատեղամասից հեռացնել մեր լրագրողին և սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ