02 12 2021

Քաղաքացին ճաղավանդակի վրայով անցել ու մտել է Իտալիայի դեսպանատան տարածք. shamshyan.com

Քաղաքացին ճաղավանդակի վրայով անցել ու մտել է Իտալիայի դեսպանատան տարածք. shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում Երիտասարդ տղան, բարձրանալով Երևանում գործող Իտալիայի դեսպանատան ճաղավանդակի վրա, մտել է դեսպանատան տարածք։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նրան տեղում բռնել են դեսպանատան անվտանգության աշխատակիցները, ապա ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները նրան տեղափոխել են ոստիկանության Կենտրանական բաժին։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեսպանատուն ներխուժած քաղաքացին Երևանի բնակիչ՝ 30-ամյա Միքայել Գ-ն է։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ