01 12 2021

Աշխատանքից ազատելուց հետո իրենց արդեն չի հետաքրքրում՝ կվարակեք թե կվարակվեք․ ակցիայի մասնակից



Սույն կառույցը (Առողջապահության նախարարություն, խմբ․) իր տերերի հետ այնքան է մտածում ձեր առողջության մասին, որ ձեզ հանում են, շպրտում են աշխատանքից դուրս, թողնում են ձեզ առանց ապրելու միջոցի։ Ու աշխատանքից ազատելուց հետո իրենց արդեն չի հետաքրքրում, թե այդ մարդը ուրիշին կվարակի կամ կվարակվի, թե՝ ոչ։ Այս մասին լրագրողներին ասաց Առողջապահության նախարարության մոտ բողոքի ակցիայի մասնակցիներից։

Նրա խոսքով այս պահին ուսանողների հանդեպ որևէ պարտադրանք չկա կորոնավիրուսի թեստ հանձնելու, քանի որ գիտեն, որ ուսանողները մե ուժ ունեն և կպայքարեն։

«Սրանք ընդհանրապես առողջության մասին չեն մտածում դրանք մտածում են իրենց շահի և իրենք պատվաստումները մարդկանց վրա իրացնելու մասին։ Իմաստը որն է օրինակ, երբ դասախոսին պարտադրում են թեստ հանձնել, իսկ ուսանողին՝ ոչ։ Հենց դա է պատճառը, այստեղ տրամաբանություն չկա»,-ասաց ակցիայի մասնկիցը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ