Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակից քաղաքացին կարծում է, որ թշնամու՝ պատերազմից հետո չդադարող կրակոցների մեղավորը ընդդիմությունն է։
Yerevan.Today-ի հետ զրույցում քաղաքացին վստահեցնում էր, որ Նիկոլ Փաշինյանը որևէ մեղավորություն չունի թե՛ պատերազմի, թե՛ կորցրած տարածքների և թե՛ հետպատերազմական շրջանում ընթացող ռազմական գործողությունների համար։
«Ես հավատում եմ Նիկոլ Փաշինյանին։ Միայն ու միայն ընդդիմությունն է մեղավոր։ Պետք է ընդդիմությունն այնպես աներ, որ ադրբեջանցին տեսներ, որ իրենց տարած հաղթանակը ոչինչ է»,-ասում էր քաղաքացին։
Տիկինը վստահ է, որ դեռևս նախկինների օրոք է Արցախը հանձնվել, իս ճշտող հարցին՝ որտեղի՞ց նման տեղեկություն, քաղաքացին պատասխանում է՝ «լսել եմ․․․»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը