Սյունիքի գիտակից հատվածը պահանջում է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի ազատ արձակումը, որովհետև գործ են տեսել: Այս մասին Քաջարանում ակցիայի ժամանակ ասաց քաղաքացիներից մեկը: «Ինչ իմաստ ունի համայնքի ղեկավարին կալանքի տակ պահելը, եթե այսօր Քաջարանը գլխատված է, մենակ մի կոչով մի ժամում 300-350 հոգի հավաքվեցին պատերազմի օրերին: Ովքեր այսօր Սյունիքից հեռու Սյունիքի մասին են խոսում, թող լսեն, թե ինչ է արել Մանվել Փարամազյանը ոչ միայն մեր համայնքի, այլ Հայաստանի համար»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը