Շրջանառվում է նախագիծ, որով հունվարի 1-ից քաղաքացիները կկարողանան հանրային սննդի վայրեր, մշակութային միջոցառումներ և հասարակական այլ վայրեր քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելու դեպքում։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ քննարկվում է նաև չպատվաստված քաղաքացիների մուտքը Հայփոստ արգելելու հարցը։
Ավանեսյանը համաձայնեց՝ այդ սահմանափակումները գուցե որոշակի անհարմարություններ են առաջացնում, բայց իրենք նժարի վրա են դնում հանրային առողջապահական հարցերը և կարծում են, որ անհրաժեշտ է նման միջոցներ կիրառել։
«Այն քաղաքացիները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարող պատվաստվել, պետք է ՊՇՌ թեստի բացասական արդյունք ցույց տան»,-նշեց Ավանեսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը