24 11 2021

Գտնելու եմ ոտերներդ ջարդեմ․ Լոռու մարզպետի օգնականը սպառնում է քաղաքացուն․ Politik.am

Գտնելու եմ ոտերներդ ջարդեմ․ Լոռու մարզպետի օգնականը սպառնում է քաղաքացուն․ Politik.am

Politik.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները շարունակում են անպատիժ գործել և սպառնալ ամենատարբեր հարցեր բարձրացնող քաղաքացիներին։ 

Այս անգամ Փաշինյանի թիմակցի թիրախում է հայտնվել վանաձորցի բնապահպան Հակոբ Միկոյանը։ Բնապահպանն իր էջում հրապարակել է  իշխող թիմի նախընտրական պաստառ, որը գետնին  է նետված, որին ի պատասխան Լոռու մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանը գրել է․ «Սաղիդ ասում եմ, արա որդ տուֆտիտ եղաք, գտնելու եմ ոտերներդ ջարդեմ»։

Հետաքրքիր է, որ քաղաքացուն սպառնացող մարզպետի օգնականի այս մեկնաբանությունը չնկատելու են տալիս իրավապահները և սա այն դեպքում, երբ սոցիալական ցանցերում իշխանության հասցեին թթու խոսքն անգամ հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում։

Нет описания.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ