Քարոզարշավի այս 11 օրը մեզ համար անցան որպես մեկ օր։ Համոզված եմ, դա այն հզոր մեկնարկից էր, որով մենք սկսեցինք։ Այդ տեմպը մենք պահում ենք մինչ այսօր, և կլինի նաև վաղը՝ մեր ամփոփիչ հանրահավաքին։ Այս մասին այսօր Գավառում ընտրողների հետ հանդիպմանը նշեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։
«Այսօր այս թյուրիմացություն իշխանությունը փորձում է իր վերջին դատարկ փամփուշտը կրակել՝ հրավիրելով հանրահավաք մայրաքաղաքում։ Մարդկանց սպառնում են, ստիպում գալ հանրահավաքի, տարբեր մարզերից ավտոբուսներով բերում են։ Հունիսի 20-ին այդ կրկեսի վարագույրը կփակվի», - նշեց Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը