23 11 2021

Քարտեզների հարցը երրորդական է․ Խոսրով Հարությունյան



«Երբ խոսում են քարտեզներից , ասում եմ, որ քարտեզներն ամենաերրորդական հարցն է, նախ եկեք ամրագրենք, թե սահմանազատման գործընթացում ինչ սկզբուներով  ենք մենք  առաջնորդվում», -այս մասին հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

«Սահմանազատումը պետք է ապահովվի կայունություն, հետևաբար դու չես կարող այնպիսի սահմաններ  դնես, որը կարող է նոր սպառնալիք ձևավորել , երկրորդը՝  երբևէ սահամանգծման ու սահմանազատման  այս սկսզբունքը՝  «ինչ ունես, այն էլ ունես»  չի կարող նույնականացվել տարածքային ամբողջականության հետ, սա ամրագրված է միջազգայնորեն, և երրորդը՝  և կարող եմ ասել,  որ մեր ՄԻՊ -ը շատ ճիշտ ուղղությամբ է տանում խնդիրը,  որ ասում է սահմանագծում և սահմանազատում  նշանակում է նախ և առաջ ստեղծել պայմաններ , որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կարողանան ապրել ու  ռեսուրս ունենան , նորմալ ապրելու ռեսուրս,  արդյո՞ք   իշխանություններն  այս կոնտեքստում գործընթացը վերլուծել  են»,-ասաց Խոսրով Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ