18 11 2021

Ամերիկան քանդում է մեր երկիրը. եթե սորոսական կամ այլասերված համայնքից չես չի ընդունում․ hraparak.am

Ամերիկան քանդում է մեր երկիրը. եթե սորոսական կամ այլասերված համայնքից չես չի ընդունում․ hraparak.am

hraparak.am-ը գրում է․

 Օրերս էլեկտրոնային տարբերակով, նաև ԶԼՄ-ների օգնությամբ  նամակ էի ուղարկել  ԱՄՆ դեսպանին։ Երեկ զանգահարեցի, պատասխանեցին, թե դեսպանը չի պատասխանում։ Այսօր եղել եմ ԱՄՆ դեսպանատան մոտ,  պահանջով՝ հանդիպել նրա հետ և հասկանալ, թե ի՞նչն է համարում ծաղկող ժողովրդավարություն Հայաստանում։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության համահիմնադիր, Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։

 «Այո, ուզում էի հասկանալ, թե ի վերջո նա ինչն է համարում ծաղկող ժողովրդավարություն Հայաստանում։ Սեպտեմբերի 21-ի իր ուղերձում նա այդպես էր արտահայտվել։ Ինձ հետ բերել էի ֆոտոներ՝ ՀՀ ոստիկանության բռնությունները հավաստող։ Ամեն քայլափոխի մարդու իրավունքների ոտնահարման մասին էի ուզում խոսել, սակայն անվտանգության թվով 4 աշխատակից մոտեցան, զրուցեցինք և հասկացա, որ Ամերիկան քանդում է մեր երկիրը և չի ընդունում որևէ մեկին, եթե սորոսական կամ այլասերված համայնքի ներկայացուցիչ չէ»,- հավելեց նա։

«Ձեզ գրում եմ, որպեսզի տեղյակ լինեք, թե իրականում ի՞նչ է կատարվում հայ հերոսների արյամբ սրբացած իմ Հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետությունում։ Հասկանում եմ, որ Դուք, լինելով փորձառու դիվանագետ եւ ԱՄՆ դեսպան, Ձեր սեփական երկրի ծրագիրն ու շահն եք առաջնորդում մեր երկրում։ Ես էլ՝ Սոննա Աղեկյանս, սովորական հայուհի եմ, հայ զավակ, հայ կին, հայ մայր, Երեւանի ավագանու նախկին անդամ եւ վերջապես մարդ, ով սիրում է իր Հայրենիքը։ Ուստի՝ պարտքս եմ համարում Ձեզ հետ զրուցել, գուցե ուշացած, բայց ես էլ իմ երկրի շահն եմ պարտավոր առաջնորդել։

Ուստի՝ տեղեկացնեմ Ձեզ, որ երբ Ձեր ուղերձում գրում եք, թե Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը ծաղկում է Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք, ապա ես հասկանում եմ, որ Դուք լսում եք միայն Նիկոլ Փաշինյանի սուտ, իրականության հետ որեւէ աղերս չունեցող ելույթների տեքստերը։ Եվ, միեւնույն ժամանակ հասկանում եմ, որ բոլորովին չեք հետեւում, թե ի՞նչ է իրականում կատարվում Հայաստանում։ Ի դեպ, երբ Նիկոլ Փաշինյանն էր ընդդիմադիր, ԱՄՆ դեսպանատունը բավական ակտիվ հետեւում էր եւ արձագանքում ընդդիմադիր գործիչների գործունեությանը։ Իսկ հիմա Դուք բավարարվում եք պետական ապարատի տարածած սուտ տեղեկատվությամբ եւ անհաղորդ եք հայաստանյան իրականությանը։

   

Տեղեկացնում եմ, որ Հայաստանում 2018 թվականից ի վեր.

 

  1. ընդդիմադիր կեցվածք ունեցող ցանկացած մարդ, ՀՀ քաղաքացի անհիմն պատճառով ազատվում է աշխատանքից. օրինակները բազում են:

 

  1. սուտը իշխանության ամենաբարձր օղակում օրինական փաստ է. օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ հանելու է արագաչափերը, կարմիր գծերը, որ Հայաստանի քաղաքացին տուգանքի մատերիալ չի, ասել էր, որ պետությունը աջակցելու է փոքր եւ միջին ձեռնարկատերերին, ասել էր, որ Արցախի հարցում ինքը բանակցելու եւ որոշում կայացնելու իրավունք չունի, որովհետեւ իրեն ընտրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ոչ թե արցախահայը, ասել էր, որ Հայաստանում խնամի, ծանոթ, բարեկամը այլեւս դեր չի ունենալու, բայց իր եւ իր թիմակիցների խնամի-ծանոթ-բարեկամներն են միայն եւ՛ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, եւ՛ որոշումներ կայացնողներ։Ասել էր, թե վերացնելու է կոռուպցիան՝ մինչդեռ սեփական թիմակիցների եւ՛ աշխատավարձերի բարձրացումը, եւ՛ ամենամսյա պարգեւավճարները, եւ՛ ՀՀ ազգային ժողովի պատգամավորի համար այս ամենին գումարվում է նաեւ ամենամսյա 250.000-ական ՀՀ դրամ ձեռքի ծախսի գումարը, որը նախատեսված է ՀՀ քաղաքացու հետ հանդիպման համար ծախսելու։ Սրանք կոռուպցիոն ամենավառ դրսեւորումներից մի քանիսն են։ Պատկերացնո՞ւմ եք, տիկի՛ն դեսպան, պարտքերի ու բազում հոգսերի տակ կքած ՀՀ քաղաքացին իր ընտրյալ պատգամավորի հետ հանդիպման ժամանակ պետք է խորոված պահանջի կամ, ասենք՝ սթէյք ու նստեն երկուսով ուտեն ու մոռանան, թե ինչ խնդիր ունեին քննարկելու, առավել եւս, եթե օղին էլ գումարվի: Օրինագծի ընդունման ժամանակ, այսպիսին էր հիմնավորումը: Մի խոսքով՝ ստերի շարանը իշխանական անարխիայի շարքով անծայր կարող եմ թվել,

 

պառակտվեց հայ ազգը՝ սեւերի եւ սպիտակների, նիկոլականի ու քոչարյանականի, եւ սա լուրջ անջրպետ դարձավ մեր միացյալ ազգի խնդիրների լուծման ճանապարհին,

 

  1. վերացվում է հայկականը, հայոց լեզուն, հայոց պատմությունը, մեր կրոնը, ազգային արժեքը, հայկական ընտանիքը,

 

  1. վերացվեցին մեր Մշակույթի, Սփյուռքի, Գյուղատնտեսության նախարարությունները, փորձ է արվում վերացնել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան,

 

  1. վերացնում են մեր հզոր բանակի մարտունակ, անպարտելի ոգին, նվաստացնում մեր Հերոսներին,

 

  1. կրճատում ու վերացնում են հնարավորինս շատ աշխատատեղ` հայաստանցիներին ստիպելով արտագաղթել,

 

  1. կորոնավիրուսի դեմ պայքար չկա՝ չեն լվացվում եւ ախտահանվում ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ ողջ հանրապետության բնակավայրերի փողոցներն ու բակերը, շքամուտքերը, հանրային վայրերի բռնակները, կրթօջախներում դիմակ, ախտահանիչներ ապահովվում են ծնողների ջանքերով, հանրային տրանսպորտը լեփ-լեցուն է՝ չի պահպանվում սոցիալական հեռավորություն, մինչդեռ դիմակ գնելու գումար չունեցող ՀՀ քաղաքացուն անմիջապես տուգանում են. սա ծաղկուն ժողովրդավարությո՞ւն է,

 

  1. համատարած թանկացումներ, երբ ո՛չ աշխատավարձերն են բարձրացրել, ո՛չ էլ կենսաթոշակները,

 

  1. մեր գերեվարված տղաները խոշտանգումների են ենթարկվում ու իշխանությունն ասում է` դեռ մի քանի ամիս էլ կսպասեն տղերքը,

 

  1. ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու սահմանափակում են իր կարծիքի ազատ արտահայտման իրավունքից և քրեական շինծու գործ հարուցելով՝ պահում կալանավայրում, օրինակ հայրենասեր հայորդիներ՝ Առուշ Առուշանյան, Արմեն Չարչյան, երբ իշխանության  օլիգարխ-պատգամավորի եղբայրը հանրության համար վտանգ հանդիսացող արարքի համար գրավի դիմաց ազատ է արձակվում. ըստ Ձեզ, այս ամենը կոչվում է ծաղկուն ժողովրդավարություն, ճի՞շտ եմ Ձեզ հասկանում, տիկի՛ն Դեսպան։

 

  1. Մեր Սյունյաց աշխարհն էլ կտրեց ու հանձնեց մեր արյունարբու ու դարավոր թշնամուն, ու մենք մեր երկրի ներսում մարզից մարզ երթեւեկելու համար մեր թշնամու անցակետում այլեւս պետք է վճարումներ անենք: Իսկ բողոքի ձայն բարձրացնող ու սեփական երկրի առուծախը չհանդուրժող ՀՀ քաղաքացիներին բերման են ենթարկում ստորացնելով, նսեմացնելով ու մարդու եւ ՀՀ քաղաքացու արժանապատվությունը ոտնահարելով: Նախկինում, երբ ստահոդ լուրերի հիման վրա հայաստանաքանդ ակցիաներ էին իրականացնում Նիկոլն ու իր թիմակիցները, եւ՛ ԱՄՆ դեսպանատունն էր արձագանքում, եւ՛ Արթուր Սաքունցը, եւ՛ Դանիել Իոաննիսյանը, եւ՛ Նինա Կարապետյանցը, եւ «Ազատություն» ռադիոկայանը: Իսկ հիմա եւ՛ կույր եք բոլորդ, եւ՛ խուլ: Բայց ես չեմ կարող համակերպվել այս իրավիճակի հետ։ Հայաստանն իմ երկիրն է, այստեղ իմ ծնողներն են ապրում, տատիկ-պապիկներիս աճյուններն են հանգչում եւ զավակներս են մեծանում: Հայաստանում սուրբ է ամեն մի հողը՝ Մոնթեի, Անդրանիկի, Նժդեհի եւ մեր բոլոր ՀԵՐՈՍՆԵՐԻ արյամբ է սրբացած: Մենք ծախելու ՀԱՅՐԵՆԻՔ չունենք: Իսկ Դուք ասում եք ժողովրդավարությունը ծաղկում է… Եվ Դուք հոգու խորքում հանգի՞ստ եք:

 

Իսկ միգուցե Դուք ծաղկուն ժողովրդավարություն ասելով ի նկատի ունեք, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները 2018-ից ի վեր ազատ քարոզ են անում մեր հայաստանյան մանկապարտեզներում, դպրոցներում եւ ամենուր։ Կամ, ասենք վիրավորանքը քրեականացնող օրենքի ընդունումը եւ անհապաղ կիրառումը ընդդեմ գործող իշխող խմբակին ընդդիմադիր հայացքներ ունեցող հասարակական-քաղաքական գործիչների։ Միգուցե ծաղկուն ժողովրդավարություն է կալանավայրից, առանց ակտիվ քարոզարշավ իրականացնելու ընտրված Գորիսի համայնքապետին կալանավայրում պահե՞լը, ինչ է թե հայրենասեր հայորդի է։

Այս եւ այլ իմ երկրին սպառնացող վտանգների մասին եմ ցանկանում խոսել Ձեզ հետ հանդիպման ժամանակ։

 

Խնդրում եմ եւ պահանջում Ձեզ հետ հանդիպում, տիկի՛ն Դեսպան»,- գրված էր Աղեկյանի օրերս հրապարակած նամակում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ