16 11 2021

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու հերթական նիստերի աշխատանքներին․ Սեյրան Օհանյան



«Շարունակաբար և հատկապես վերջին օրերի սահմանի լարվածությունից հետո  ընդդիմութունը փորձել է, օգտվելով իր սահմանադրական իրավունքներից, ԱԺ օրակարգ բերել և արտահերթ քննարկման հարց դարձնել՝  հայ ժողովրդի կենսական շահերի ոտնահարման փաստերը, պահանջում էինք կառավարությունից բացատրություններ և  հանրությանը լիարժեք տեղեկություններ տալ , որովհետև այս ամենը կատավարության բացթողումների և  օրենսդիրի պատշաճ վերահսկողության բացակայության  պատճառով է ։ Քաղաքական մեծամասնությունը չարաշահելով իր լիազորությունները  ապօրինաբար խոչընդոտեց այս նախաձեռնությունը , ավելին,  իրավական ամենաթողության պայմաններում  կրկնակի կալանավորվեց այս պահանջին միացած  Սյունիքի պատգամավոր  Արթուր Սարգսյանը , դատապարտելով այս իրավական «բեսպրեդելը»  և ի նշան բողոքի  «Հայաստան» խմբակցությունը  չի մասնակցելու հերթական նիստերի աշխատանքներին ,-այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ