Հայաստանի տարածքում վերաբացվել են «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցի բոլոր մասնաճյուղերը: Այս մասին տեղեկացնում են ընկերության ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք՝ պիցցերիաները փակվել էին նոյեմբերի 5-ից, երբ հայտնի դարձավ, որ մի քանի տասնյակ մարդիկ տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ՝ թունավորման ախտանիշներով:
Նոյեմբերի 10-ին ՍԱՏՄ-ն ու առողջապահության նախարարությունը հանդես եկան պիցցերիաների ցանցի մասնաճյուղերում իրականացված հետազոտությունների ու լաբորատոր փորձաքննությունների մասին համատեղ հայտարարությամբ: Ըստ այդմ՝ պարզվել էր, որ լաբորատոր փորձարկումների արդյունքներով սահմանված նորմերին չեն համապատասխանել «Կեսար» աղցանն ու հավի թռչնամսով պատրաստված մյուս ուտեստները: Խախտումներ էին հայտնաբերվել նաև աղցանի սոուսի, մարինացված սնկի, երշիկի, կտրատած երշիկի, եփած սնկի, քերած պանրի, հավով միջուկի մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը