Երեկ հայտնի դարձավ Ադրբեջանական կողմը Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր է տեղադրել: Կառավարության մոտ ընդդեմ այս որոշման բողոքի ակցիա են իրականացնում քաղաքացիներն ու ընդդիմադիր պատգամավորները։
Այս պահին ողջ կառավարությունը շրջափակված է ոստիկաններով։
Զայրացած քաղաքացիներից մեկը մոտեցավ, դիմելով ոստիկաններին ասաց․ «Մենք թուրքերի դեմ ենք, դուք էլ մեր դե՞մ եք։ Ամոթ է, սա վաղը մյուս օրը գնալու է, ի՞նչ եք ասելու հրամա՞ն ենք կատարե՞լ, ո՞վ է ձեզ հրաման տվողը, Ալիևը՞։ Ամոթը լավ բան է, եթե հայրենիք չուենք, գործն ո՞ւմ է պետք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը