Արբեջանականցիները երեկ՝ ցերեկը, կրակ են արձակել ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Խաչիկի համայնքապետ Հովիկ Սմբատյանը:
«Հող վարող տրակտորի վրա են ադրբեջանցիները կրակել: Տրակտորի ապակիներն են վնասվել, փառք Աստծո, վարորդը չի վիրավորվել, բայց հրաշքով է փրկվել՝ տրակտորի մեջ նստած է եղել այդ պահին: Կրակոցից հետո բնակիչը տրակտորը քշել, հետ է վերադարձել»,- նշել է համայնքապետը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը