«Տաշիր պիցցան», անդրադառնալով աղմկահարույց հայտնի թունավորման դեպքերին, հայտարարություն է տարածել հաճախորդների համար, որում ասվում է․
«Ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ մեր և համապատասխան գերատեսչական մարմինների համատեղ օպերատիվ աշխատանքների արդյունքում արդեն ունենք որոշակի պատկեր՝ խնդրի բացահայտման հետ կապված։
ՀՀ Առողջապահության նախարարության և Սննդի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական հայտարարությունից հետո Ձեզ հնարավորինս շուտ կտեղակացնենք մեր մասնաճյուղերի վերաբացման մասին։ Մեզ համար առաջնահերթություն է մեր հաճախորդների առողջությունը։ Շնորհակալ ենք աջակցության և համբերատարության համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը