Հայաստանի տարածքում նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
ԱԻ նախարարության հաղորդմամբ, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը կնվազի 10-12 աստիճանով, 12-13-ի գիշերը՝ 5-6 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին սպասվում են տեղումներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը