«Չափազանց կարևոր է, որ այն մարդիկ, ովքեր անհոգ էին որոշ ժամանակ առաջ, զգան պահի կարևորությունը, հասկանան, որ սա իշխանության կռիվ չէ, սա ազգի գոյության պայքար է այլևս»,- «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավաքի ժամանակ, լրագրողների հետ զրույցւոմ ասաց Արծվիկ Մինասյանը:
Շարունակելով խոսքը «Հայաստան» խմբակցության քարտուղարը նշեց
«Նրանք, ովքեր մտածում են դե մեր փոխարեն կպայքարեն հրապարակում հավաքվածները, այդ մարդիկ պետք է իմանան՝ իրենց չգալը նշանակում է այստեղ թուլացնել մեր դիրքերը: Մեր բոլորի հայրենիքը այս հողակտորն է, եթե մենք այսօր ի վիճակի չեղանք մեր երկիրը պաշտպանել, վաղը ծառա ու ստրուկ ենք լինելու թուրքի առաջ»,-ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ սա հետևողական պայքար է :
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը