06 11 2021

Երևանում բացվել է Արմեն Թավադյանի անհատական ցուցահանդեսը



Նոյեմբերի 5-ին «Երևան» հյուրանոցի նախասրահում բացվել է Արմեն  Թավադյանի «Տիեզերք» խորագրով անհատական ցուցահանդեսը։Նկարելու  իրշնորհը Արմեն Թավադյանը  բացահայտել է վերջերս՝ ամռանը։ Նկարելիս նյութի և ոճի ընտրությունը, ինչպես ինքն է նշում, պատահական չէ։ Արմեն Թավադյանը նկարում է ակրիլով, ստեղծագործում՝ աբստրակտ ոճում։Թեև նկարելն իր համար ընդամենը նախասիրություն է, սակայն վաղուց է հետաքրքրված եղել աբստրակտ աշխատանքներով։

«Սա էմոցիոնալ շարք է: Կան նկարներ, որոնք շատ խիստ տարբերվում են մյուսներից` կախված տվյալ  օրվա իմ տրամադրությունից»,-լրագրողների հետ զրույցում ասաց Թավադյանը:

Նրա խոսքով աշխատանքներն արտացոլել են այն հոգեվիճակը, որն ուներ տվյալ պահին, իսկ դրանցում առկա վառ գույները լավատեսության խորհրդանիշ են:

Ի դեպ,  ցուցահանեդը կտևի երեք օր՝ մինչև նոյեմբերի 7-ը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ