Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարցնում են, շատ են հարցնում, թե ինչպես կանխենք, թույլ չտանք հակահայկական հերթական համաձայնագիրը կամ փաստաթուղթը։
Օրինակ, այսպես, նոյեմբերի 8 ին ժամը 6 ին անկախ եղանակային պայմաններից, անձնական ծրագրերից հավաքվում ենք Ազատության հրապարակում ու ՈՉ ենք ասում Արցախի կործանմանը, Հայաստանի տարածքի բզկտմանը, Հայաստանի թուրքացմանը։
Հավատացեք, որքան շատ լինենք, այնքան այս վարչախմբի ու աշխարհի համար հասկանալի կդառնա, թե մեր ազգի կարող, ստեղծող, արարող հատվածն ինչ է ուզում։
Այնպես որ, բոլորս, ովքեր ֆիզիկապես ի վիճակի ենք, նոյեմբերի 8 ին, ժամը 18 ին հավաքվում ենք Ազատության հրապարակում։
Եւ նրանք, ովքեր կարող էին գալ, բայց այս կամ այն պատճառաբանությամբ չեն գա, հետո թող չասեն՝ բա վերջը ոնց ա լինելու, բա սրանցից երբ ենք պրծնելու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը