03 11 2021

«Գնա գրաժդանսկի հագի, արի կանգնի մեր կողքը»․ զոհված զինծառայողի հայրը՝ ոստիկանին



Կառավարության մոտ ակցիա են անում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները։ Ցուցարարների փակած ճանապարհը փորձեց բացել ոստիկանը՝ նախազգուշացնելով, որ եթե ինքնակամ չբացեն, ապա  ուժ գործադրելու եղանկաով  կբացի ճանապարհը, քանի որ իր պարտականությունն է ապահովվել  երթևեկությունը։

« Բա էդ ուժը ինչի՞ մեր էրեխեքին փրկելու  համար  չգործադրեցիք»,-ոստիկանին արձագանքեց  զոհվածի հայրը։  

Նրանցից մեկն էլ հիշեցրեց, որ  Կառավարությունը հենց փողոց փակելով է եկել իշխանության։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ